2021 թվականին ՀՀ ՀՔԾ-ի կարիքների համար նախատեսվում է 831.6 միլիոն դրամ հատկացնել
2021 թվականին Հատուկ քննչական ծառայության կարիքների համար նախատեսվում է 831.6 միլիոն դրամ հատկացնել, ինչը 93.8 մլն դրամով կամ 12.8 տոկոսով ավել է 2020 թվականին հատկացված գումարից: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում ֆինանսավարկային եւ բյուջետային, ինչպես նաեւ պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը:
Նախատեսվում է իրականացնել ընդհանուր 3 միջոցառում: