Մարադոնան վիրահատության է ենթարկվել
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ծանր առողջական խնդիրներ ունի, տեղեկացնում է TyC Sports-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 60-ամյա Մարադոնան վիրահատության է ենթարկվել, քանի որ նրա մոտ առկա է եղել ուղեղի արյունազեղում: Վիրահատությունը բարեհաջող է անցել:
Ավելի վաղ Մարադոնայի անձնական բժիշկը վստահեցրել էր, որ լեգենդար արգենտինացու մոտ որևէ լուրջ առողջական խնդիր չկա:
Հիշեցնենք, որ 2019 թվականից Դիեգո Մարադոնան գլխավորում է արգենտինական «Խիմնասիա Լա Պլատա» ակումբը: