«Պատերազմական հանցագործություններ». Սերժ Թանկյանը՝ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի թիրախավորման մասին
«System of a down» աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն անհանգստացած է Արցախում ծավալվող իրադարձություններով։ 53-ամյա երաժիշտը, որը վերջերս տված հարցազրույցի ընթացքում նշել էր՝ յուրաքանչյուր օր արթնանում է ու աղոթում տեսել, որ ռումբերը լռել են, անդրադարձել է քաղաքացիական բնակչութան, հիվանդանոցի թիրախավորմանը։
Նա Twitter-ում վերահրապարակել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի գրառումն այն մասին, որ հակառակորդի կողմից վերջին հարվածները Ստեփանակերտին եղել են ուղղված Մոր եւ մանկան առողջության կենտրոնին եւ կենտրոնական շուկայի հարակից բնակելի տարածքներին, եւ որ երկու քաղաքացիական անձ ծանր վիրավոր է։ «Կրկին պատերազմական հանցագործություններ, որոնք տեղի են ունենում հիմա»,- գրել է երաժիշտը։ Թանկյանը մեկ այլ հրապարակմամբ կոչ է աչել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ եւ ճանաչել Արցախը։
Գրառումը ՝ այստեղ: