Նյու Յորքում բողոքի ցույց է սկսվել քաղաքապետարանի շենքի մոտ
Նյու Յորքի քաղաքապետարանի շենքի մոտ ցուցարարներ են սկսել հավաքվել՝ պահանջելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Մայք Փենսը լքեն իրենց պաշտոնները, գրում է The New York Times-ը ։
Պարբերականի տվյալներով ՝ ցուցարարներին հետևում է ոստիկանության ուղղաթիռը: Հավաքի տարածքում հերթապահում են իրավապահների ուժեղացված պարեկները: Իրավիճակը դեռևս հանգիստ է:
Նշվում է, որ ցուցարարների շարքում են «Black Lives Matter» շարժման ակտիվիստները: Ներկաների թիվը դեռևս չի անցնում մի քանի տասնյակից: