Ռուսական բանակի մարտունակությունը բարձր մակարդակի վրա է. Շոյգու
ՌԴ Զինված ուժերում ուսումնական տարվա ավարտին կայացած տեսչական ստուգումների արդյունքները հոկտեմբերի 31-ի դրությամբ ցույց են տվել, որ բանակի մարտունակությունը բարձր մակարդակի վրա է պահվում:
Ինչպես հաղորդում է EADaily-ն, այս մասին նոյեմբերի 3-ին ռազմական գերատեսչությունում կայացած խորհրդակցության ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Նախարարի խոսքով՝ ուսումնական տարվա ընթացքում ավելի քան 18 000 ուսումնամարտական միջոցառում է տեղի ունեցել: «Ստուգողական և տեսչական ստուգումների արդյունքներով ռազմական կառավարման մարմինների, զորամասերի ավելի քան 70 տոկոսը ստացել է «լավ» և «գերազանց» գնահատականը»,- նշել է Շոյգուն: