Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1,5 միլիոնը
Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է մեկուկես միլիոնը, հաղորդում է երկրի առողջապահության նախարարությունը:
Նոյեմբերի 3-ին հայտնաբերվել է 36 հազար դեպք, նոյեմբերի 2-ին`52,5 հազար դեպք: Համաճարակի սկզբից մինչ այժմ մահացել է 38 հազար մարդ, որոնցից 430-ը վերջին մեկ օրվա ընթացքում:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հոսպիտալացվել է ավելի քան 18 հազար մարդ, նրանցից 2.7 հազարը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է 47 միլիոն դեպք, ապաքինվել է 34 միլիոնը, մահացել է ավելի քան 1,2 միլիոն մարդ: