Քաղաքացիների տրամադրած գույքը կա՛մ կվերադարձվի, կա՛մ դրա դիմաց կփոխհատուցվի. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Քանի որ օրերս խորհրդարանը ընդունել էր օրենսդրական փոփոխություններ, որոնք կառավարությանը հնարավորություն են տալիս ռազմական դրության պայմաններում օգտագործել քաղաքացիների և իրավաբանական անձանց գույքը, կառավարությունը մշակել է այդ գույքի օգտագործման դիմաց տրամադրվելիք փոխհատուցման կարգը:
Ըստ այդ կարգի՝ գույքը քաղաքացուն պետք է հանձնվի սարքին վիճակում, իսկ դրա անհնարինության դեպքում պետք է տրամադրվի ֆինանսական փոխհատուցում: Նման կարգի հաստատումը կարևոր է, քանի որ քաղաքացին կարող է վստահ լինել, որ պետությանը տրամադրված իր սեփականությունը չի կորցնելու՝ այն կա՛մ վերադարձվելու է, կա՛մ դրա դիմաց ստանալու է փոխհատուցում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: