ՀՀ ՊՆ ներկայացուցիչը ներկայացրել է երեկվա մարտերի արդյունքում ունեցած պատկերը
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը երեկ ուշ երեկոյան ճեպազրույցի ժամանակ ասել է, որ հակառակորդը հարձակողական գործողություններ է իրականացրել բոլոր ուղղություններով.
«Այսօր հրապարակվեցին նաև Թաղավարդ գյուղի ուղղությամբ դիվերսիոն խմբի ոչնչացման տեսանյութը և ֆոտոապացույցները: Քարտեզի վրա երևում են գյուղերը, գյուղերի ուղղությամբ տարբեր տեղերում այսօր դիվերսիոն խմբերի դեմ գործողությունները շարունակվել են: Այսօր վաղ առավոտյան Մարտունի քաղաքից հարավ ադրբեջանական ստորաբաժանումները զրահատեխնիկայի, օդուժի, հրետանու աջակցությամբ փորձել են հարձակում զարգացնել: Կորցնելով մի քանի զրահատեխնիկա և զգալի թվով կենդանի ուժ՝ հետ են շպրտվել ելման բնագծեր, ողջ օրվա ընթացքում մեր ստորաբաժանումները, հատկապես հրետանային կրակով, շարունակել են թշնամու ուժերի ոչնչացումը:
Կեսօրին մոտ Ադրբեջանի ԶՈՒ հյուսիսային հատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ, մի քանի տեղամասում փորձել են ծխածածկույթի քողի տակ դիակները հանելու պատրվակով դիվերսիոն ներթափանցում իրականացնել, բայց հայտնաբերվել են, հատկապես հրետանու հատվածով հետ շպրտվել»,- ասել է Հովհաննիսյանը:
ՀՀ ՊՆ ներկայացոիցիչն հավելել է, որ «Սմերչ» կայանից հրթիառակոծվել են Ստեփանակերտ և Շուշի քաղաքները: Կան տուժածներ, հրդեհ է բռնկվել: Ստեփանակերտում թիրախավորվել է «Մոր և մանկան կենտրոնը»:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Ստեփանակերտում կրկին կիրառվել են կասետային ռումբեր. ՀՀ ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել հրթիռակոծման հետևանքներից:
Լուսանկարներ քիչ առաջ հրթիռակոծված Շուշիից