Անկարայի դատարանը արգելափակել է Charlie Hebdo ամսագրի Twitter-յան էջի մուտքը՝ Էրդողանի ծաղրանկարի պատճառով
Անկարայի դատարանը արգելափակել է Charlie Hebdo ամսագրի Twitter-յան էջի մուտքը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարի հրապարակումից հետո, հայտարարել է գիտնական-իրավագետ Յաման Ակդենիզը, գրում է Ahval-ը։
Դատարանի կարգադրությունը արվել է հոկտեմբերի 28-ին, Էրդողանի ծաղրանկարի հրապարակման օրը՝ «անձնական իրավունքների ոտնահարման» հիմքով: Սակայն, ըստ Ակդենիզի, Twitter-ը դեռ չի արգելափակել ամսագրի հաշվի հասանելիությունը Թուրքիայում:
2015-ին Թուրքիայում արգելափակվել էր հասանելիությունը Charlie Hebdo-ի կայքին՝ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների պատճառով:
Անկարայի գլխավոր դատախազը անցյալ շաբաթ Charlie Hebdo-ի խմբագրությանը մեղադրել է «նախագահին վիրավորելու» մեջ: