Մեծ Բրիտանիան ահաբեկչության սպառնալիքի մակարդակը բարձրացրել է մինչեւ նախավերջին նիշի
Մեծ Բրիտանիան ահաբեկչության սպառնալիքի մակարդակը բարձրացրել է մինչեւ նախավերջին լուրջ նիշի՝ որպես Ֆրանսիայում եւ Ավստրիայում ահաբեկչություններից հետո կանխարգելիչ միջոց, հայտարարել է ՆԳ նախարար Պրիտի Պատելը, հայտնում է Reuters-ը:
«Սա նախազգուշական միջոց է անցյալ շաբաթ Ֆրանսիայում մեր տեսած սարսափելի դեպքերից եւ երեկ երեկոյան Ավստրիայում տեղի ունեցած դեպքերից հետո»,- ասել է Պատելը: Նրա խոսքով՝ հանրությունը չպետք է անհանգստանա, սպառնալիքի մակարդակի փոփոխությունը հիմնված չէ որեւէ կոնկրետ սպառնալիքի վրա:
Մեծ Բրիտանիայում ահաբեկչության սպառնալիքի մակարդակը գնահատվում է Ահաբեկչության վերլուծության միավորված կենտրոնի կողմից, որը հաշվետու է MI5-ին եւ կազմված է 16 կառավարական գերատեսչությունների եւ գործակալությունների ներկայացուցիչներից: