ՌԴ պատգամավոր Վիտալի Միլոնովը մտադիր է դիմել ՆԳՆ՝ կապված ադրբեջանցիների սպառնալիքների հետ
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո սոցիալական ցանցերում եւ մեսենջերներում իր ընտանիքի հանդեպ հաշվեհարդարի սպառնալիքներ է ստացել ադրբեջանցիների կողմից, եւ մտադիր է դիմել Ռուսաստանի ՆԳ նախարարությանը:
«Մեսենջերներին սկսեցին ակտիվ սպառնալիքներ գալ: Սպառնալիքները վերաբերում են ինձ, իմ երեխաներին: Ինձ ներառել են Ադրբեջանի «սեւ ցուցակում»: Այս հարցը, ես դրան բավականին նորմալ եմ արձագանքում, վիճելի է: Բայց այն, ինչ իրենց թույլ են տալիս այդ մարդիկ, ովքեր գտնվում են Ադրբեջանի տարածքում, եւ իմ երեխաների, իմ ընտանիքի հասցեին սպառնալիքները՝ պարզապես անընդունելի են: Սա լկտիություն է: Բնականաբար, ես այդպես չեմ թողնի»,- ասել է Միլոնովը:
Նրա խոսքով՝ այս իրավիճակի կապակցությամբ ինքը մտադիր է դիմել Ռուսաստանի ՆԳՆ: Ավելի վաղ Ադրբեջանը Միլոնովին ընդգրկել էր «սեւ ցուցակում»՝ առանց Բաքվի հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղ այցի համար: Պատգամավորն ինքը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ մարդասիրական նպատակներով է այցելել Լեռնային Ղարաբաղ: