Իրանական օդուժը սեփական արտադրության «սմարթ» ռումբեր է փորձարկել զորավարժությունների ժամանակ
Իրանի Օդային ուժերի F-4 Phantom կործանիչները երկրի կենտրոնական նահանգում անցկացվող զորավարժությունների ժամանակ տեղական արտադրության Qassed կառավարվող ռումբեր են կիրառել՝ նախատեսված կանխամտածված թիրախների խոցման համար:
Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, օդային զորավարժանքների հիմնական փուլը Սպահան նահանգում մեկնարկել է նախօրեին: Առավոտյան իրականացված վարժանքների ժամանակ օդուժը կիրառել է օդ-երկիր տեսակի մարտավարական հրթիռներ:
Ռազմական օդավերը «սմարթ» հրթիռներով բարձր ճշգրտությամբ խոցել են նախատեսված թիրախները:
Զորավարժություններին մասնակցել են տարբեր տեսակի ռմբակոծիչներ, ռազմական օդային տրանսպորտ, որսացող և հետախույզ օդանավեր: