Ռուսաստանը եւ Ավստրիան կուժեղացնեն համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում
Ավստրիայում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Լյուբինսկին հայտարարել Է, որ Մոսկվան եւ Վիեննան կուժեղացնեն համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարի գործում՝ Ավստրիայի մայրաքաղաքում իրականացված ահաբեկչությունից հետո։
«Ավստրիան շատ պատասխանատու եւ կշռադատված քաղաքականություն Է վարում անվտանգության ապահովման հարցերում, ուստի ես չեմ կարծում, որ այստեղ կարող Է դրա որեւԷ արմատական փոփոխություն լինի:
Բայց այն, ինչը նշված Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցավակցական հեռագրում, պատրաստակամությունն Է ամենասերտ փոխգործակցությանը ահաբեկչության դեմ մղվող պայքարում. ես կարծում եմ, որ այդ ուղղությունը նոր զարգացում կստանա մեր երկկողմ կապերի բնագավառում: Եվ այդ դրույթը մենք գործնականում արդեն իրականացնում ենք»,-հայտարարել Է դեսպանը՝ հանդես գալով Առաջին ալիքի եթերում:
Նոյեմբերի 2-ի երեկոյան Վիեննայի կենտրոնում մի շարք հարձակումներ են կատարվել հրաձգությամբ, գրոհի օբյեկտներից մեկը, ԶԼՄ-ների տվյալներով, դարձել Է Շտադտթեմպել քաղաքի գլխավոր սինագոգը: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել Է, որ տեղի ունեցածը ահաբեկչական գործողություն Է: Զոհվել Է չորս մարդ: Իրավապահ մարմինների տվյալներով՝ հարձակողներից մեկն սպանվել Է, առնվազն մեկին դեռ փնտրում են: Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը հայտարարել Է, որ Վիեննայում սպանված հրաձիգը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմնակից Էր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: