Գերմանիայում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո
Գերմանիայում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգության միջոցառումներն առաջին հերթին ներքին սահմանին (Շենգենյան գոտու երկրների հետ սահմաններին), ինչպես նաեւ երկաթուղային տրանսպորտում:
Հարձակումների շարքը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան Ավստրիայի մայրաքաղաքի կենտրոնում։ ԶԼՄ-ների տվյալներով՝ հարձակման թիրախներից մեկը եղել է սինագոգը: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ տեղի ունեցածը ահաբեկչություն է: Զոհվել է 4 մարդ: Իրավապահների տվյալներով՝ հարձակում գործած անձանցից մեկը սպանվել է, եւս մեկին փնտրում են: Ավստրիայի ՆԳն ղեկավար Կառլ Նեհամերը հայտարարել է, որ այդ անձն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աջակից է: