Կամո Հովհաննիսյանը «Կայրաթի» կազմում դարձավ Ղազախստանի չեմպիոն
Ալմաթիի «Կայրաթը» 16 տարվա ընդմիջումից հետո դարձավ ֆուտբոլի Ղազախստանի չեմպիոն:
Ղազախստանի առաջնության 17-րդ տուրում «Կայրաթը» սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեց «Օրդաբասիին» և, վաստակելով 44 միավոր, անհասանելի դարձավ երկրորդ տեղում ընթացող գործող չեմպիոն «Աստանայի» համար:
Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը «Կայրաթի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 61-րդ րոպեին, երբ հաշիվը 2:0 էր:
«Կայրաթը» Ղազախստանի չեմպիոն դարձել էր նաև 1992 և 2004 թվականներին: