Ուրիշ ազգերի եւ հավատքների նկատմամբ հանդուրժողականությունը պիտի դառնա միջազգային հարաբերությունների անառարկելի արժեք. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հրապարակելով The Jerusalem Post պարբերականին տված հարցազրույցն՝ այն ուղեկցել է գրառմամբ:
«Ցավում եմ, որ այս հարցազրույցի հրապարակումից ընդամենը ժամեր անց Իսրայելը թեկուզ անուղղակի թիրախ դարձավ՝ Վիեննայի սինագոգի տեսքով: Ուրիշ ազգերի եւ հավատքների նկատմամբ հանդուրժողականությունը պիտի դառնա միջազգային հարաբերությունների անառարկելի արժեք», - գրել է նա:
The Jerusalem Post պարբերականի թղթակիցը ՀՀ վարչապետից հարցրել էր՝ հետաքրքրվա՞ծ է Իսրայելի հումանիտար օգնությամբ, Փաշինյանը պատասխանել էր. «Հումանիտար օգնություն երկրի՞ց, որը վարձկաններին վաճառում է զենք, որն օգտագործում են քաղաքացիական խաղաղ բնակչությանը հարվածելու համար: Ես առաջարկում եմ, որ Իսրայելը այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին ՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»: