Մբապեն նույնպես բաց կթողնի «Լայպցիգի» դեմ խաղը. ՊՍԺ-ի կորուստները
Ֆրանսիական ՊՍԺ-ի 5 ֆուտբոլիստներ բաց կթողնեն գերմանական «Լայպցիգի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն հանդես չի գա վնասվածքի պատճառով: Բրազիլացի Նեյմարը, իտալացի Մարկո Վերատին, գերմանացի Յուլիան Դրաքսլերը և արգենտինացի Մաուրո Իկարդին ՊՍԺ-ին կկարողանան օգնել միայն ազգային հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո:
ՊՍԺ - «Լայպցիգ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 4-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին: