Փարիզում մտադիր են պարեկային ժամ սահմանել
Փարիզում մտադիր են պարեկային ժամ սահմանել՝ կապված կորոնավիրուսով վարակումների դեպքերի թվի աճի հետ՝ ի հավելումն արդեն երկրում գործող ինքնամեկուսացման ռեժիմի: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք մտադիր ենք վերականգնել Փարիզում եւ, հավանաբար, ամբողջ Իլ դը Ֆրանս տարածաշրջանում պարեկային ժամը: Այդ միջոցն ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով ժամը 21:00-ից»,-ասել է նա BFM հեռուստաալիքի եթերում:
Սահմանափակումների հետ կապված այլ մանրամասներ, ինչպես ակնկալվում է, կհայտնի Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանեն: