Թևնոցների վաճառք և դաշնամուրային պարապմունքներ․ սփյուռքահայերը գումար հավաքելու այլ տարբերակներ են գտել (Տեսանյութ և լուսանկարներ)
Սփյուռքահայերն այս օրերին բազմաթիվ ձևերով փորձում են աջակցել Հայաստանին
և Արցախին՝ կազմակերպելով բողոքի ակցիաներ, դրահամավաքներ, ավտոերթեր և
հումանիտար օգնություն։ Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում բնակվող Հասմիկ
Գզիրյանը «Հայերն այսօր»-ին պատմել է, որ պատերազմի մասին լուրը լսելուն
պես որոշել է աջակցել հայրենիքին՝ թևնոցներ գործելով և վաճառելով։ Ստացված
գումարը նվիրաբերելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Գերմանիայի մեկ այլ քաղաքում՝ Հանովերում էլ բնակվող Հասմիկ Թադևոսյանի
տանը պատերազմի առաջին օրերից դաշնամուրի ստեղները չեն լռում։ Նպատակը մեկն
է՝ դաշնամուրի դասեր անցկացնել և պարապմունքներից գոյացած ամբողջ գումարը
մեկ տարի շարունակ ուղարկել համահայկական հիմնադրամին։