Հրագործական արտադրանքի կիրառումը կկանոնակարգվի. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը էական խստացումներ է նախատեսում հրագործական արտադրանքի վաճառքի և օգտագործման ոլորտում՝ սահմանելով վաճառքի համար թույլատրելի տարիքային ցենզ և ներմուծման ու վաճառքի սահմանափակումներ:
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ոլորտը կարգավորող մի շարք օրենքներում և այլ իրավական ակտերում, որոնք հնարավորություն կտան ապահովել հրագործական արտադրանքի ինչպես անվտանգ օգտագործումը, այնպես էլ զերծ մնալ դրանց կիրառման արդյունքում շրջապատին պատճառվող անհարկի անհարմարություններից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: