Բայդենը Վիեննայում հրաձգության կապակցությամբ միասնության կոչ է արել բռնությանը դիմակայելու հարցում
Նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը Վիեննայում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ խոսել է միասնության անհրաժեշտության մասին ատելությանն ու բռնությանը հակազդելու գործում: Համապատասխան հայտարարությունը քաղաքական գործիչը հրապարակել է Twitter-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր Վիեննայում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունից հետո ես եւ Ջիլը [Բայդենի կինը] աղոթում ենք զոհերի եւ նրանց ընտանիքների համար: Մենք բոլորս միասին պետք է դիմակայենք ատելությանն ու բռնությանը»,- գրել է նա:
Ավստրիայի մայրաքաղաքի կենտրոնում երկուշաբթի երեկոյան կրակոցներ էին տեղի ունեցել վեց վայրում, այդ թվում` սինագոգի մոտակայքում: Զոհվել էր երկու մարդ, տասից ավելի մարդ վիրավորվել էր, այդ թվում` մի ոստիկան: Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով` հրաձգությունը կազմակերպել էր մի քանի լավ զինված մարդիկ: Կրակողներից մեկը սպանվել է ոստիկանության կողմից: