ԱՄՆ-ն աջակցում է Ավստրիային եւ Ֆրանսիային ահաբեկչության դեմ պայքարում. Ռոբերտ Օ'Բրայեն
ԱՄՆ-ն աջակցում է Ավստրիային, Ֆրանսիային եւ ամբողջ Եվրոպային ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին երկուշաբթի երեկոյան հայտարարել է ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ-ն աղոթում է Վիեննայի ժողովրդի համար: Այսպիսի ատելությանն ու բռնությանն արդարացում չկա: Մենք աջակցում ենք Ավստրիային, Ֆրանսիային եւ ամբողջ Եվրոպային ահաբեկչության դեմ պայքարում»,- Օ'Բրայենի խոսքերը մեջբերվում է Սպիտակ տանն առընթեր ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի թվիթերյան էջին:
Ավստրիայի մայրաքաղաքի կենտրոնում երկուշաբթի երեկոյան կրակոցներ էին հնչեցվել վեց տեղում, այդ թվում` սինագոգի մոտակայքում: 15 մարդ վիրավորվել էր, այդ թվում` մեկ ոստիկան: Կրակողներից մեկը սպանվել է ոստիկանության կողմից: Ոստիկանության տվյալներով` հրաձգությունը կազմակերպել էր լավ զինված մի քանի մարդ: