«Բավարիայի» պաշտպանը վարակվել է կորոնավիրուսով
Մյունխենի «Բավարիայի» գերմանացի պաշտպան Նիկլաս Զյուլեի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
25-ամյա ֆուտբոլիստը դրական թեստ է հանձնել ավստրիական «Զալցբուրգի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումից առաջ: Նա գանգատներ չունի առողջական վիճակի վերաբերյալ:
«Զալցբուրգ» - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 3-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին: