Կ. Դեմիրճյանի անվ. Երևանի մետրոպոլիտենի նախաձեռնությամբ միջոցառում՝ Երևանում ժամանակավոր ապաստան գտած արցախցի երեխաների օրն ավելի հիշարժան դարձնելու նպատակով
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի նախաձեռնությամբ, Հովհաննես
Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի և «Սաֆիան» ընկերության
աջակցությամբ, ս․թ․ նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Երևանի մետրոպոլիտենի
վարչական շենքում (հասցե՝ Բաղրամյան 78) տեղի կունենա միջոցառում՝ Երևանում ժամանակավոր ապաստան գտած արցախցի երեխաների օրն ավելի հիշարժան դարձնելու
նպատակով։
Միջոցառման ընթացքում սպասվում է տիկնիկային ներկայացում, անակնկալներ և ճանաչողական շրջայց Երևանի մետրոպոլիտենի կայարաններում։