Առաջնագծում զոհվել է ջիու-ջիցուի մարտիկ Գարիկ Արևիկյանը
Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող մարտերում զոհվել է ջիու-ջիցուի մարտիկ, Rio Grappling Armenia ակումբի ներկայացուցիչ Գարիկ Արևիկյանը, հաղորդում է Armenia MMA-ն:
Բրազիլական ջիու-ջիցուի հայ աշխարհահռչակ մարտիկ Էդվին Նաջմին գրառում է կատարել Գարիկ Արևիկյանի մահվան առթիվ.
«Հանգչիր խաղաղությամբ, մեր հերոս: Նա, ինչպես մեզանից շատերը, երազում էր ջիու-ջիցուի բարձունքների հասնելու մասին, բայց երբ եկավ պահը, նա չհապաղեց իր կյանքը տալ՝ պաշտպանելու իր ժողովրդին և մեր հայրենիքը: Ուրախ եմ, որ բախտ եմ ունեցել հանդիպել նման լեգենդի և ռազմիկի: Մենք քեզ հավերժ կհիշենք»,- գրել է Էդվին Նաջմին: