Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով այժմ էլ նշվում է 98 զոհերի մասին
Թուրքիայի արեւմուտքում Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 98-ի։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը։
«Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 98 քաղաքացի։ Տուժած 994 քաղաքացիներից 847-ը հիվանդանոցներից դուրս է գրվել»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Բուժհաստատություններում է շարունակում մնալ շուրջ 147 մարդ։ Իզմիրում 5 ավերված եւ սաստիկ վնասված շենքերում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք, քիչ առաջ նշվում էր 95 զոհի մասին:
Որոնողական աշխատանքները շարունակվում են և այս թիվը դեռ կարող է փոփոխվել, հայտնել են հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունից: