Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 95-ի
Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 95-ի: Այս մասին երեքշաբթի հաղորդել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչությունը, հայտնում է ТАСС-ը:
«Երկրաշարժի հետևանքով զոհվել է 95 մարդ: 994 տուժած քաղաքացիներից 847-ը դուրս են գրվել հիվանդանոցներից»,- նշվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները Իզմիրում գտնվող 5 փլուզված կառույցների տարածքում:
Նշվում է, որ հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած երկրաշարժին բազմաթիվ հետցնցումներ են հաջորդել: Նաև տեղեկացրել էինք, որ հետցնցումների արդյունքում նաև գրանցվել էր ցունամի:
Հրապարակել էինք նաև լուսանկարներ դեպքի վայրից:
Հիշեցնենք, որ 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում: Հզոր ցնցումները զգացվել են Իզմիրում և Ստամբուլում, ինչպես նաև Հունաստանում: Հունական Սամոս կղզում մահվան երկու դեպք է գրանցվել: