Երուսաղեմում բողոքի խաղաղ քայլերթ է անցկացվել Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով
Երուսաղեմում հայ համայնքի ներկայացուցիչները խաղաղ քայլերթ են անցկացրել` Իսրայելի կառավարությունից պահանջելով դադարեցնել Ադրբեջանին զենքի վաճառքը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
«Նոյեմբերի 2-ին, ժամը 17:00-ին, Երուսաղեմում տեղի ունեցավ բողոքի քայլերթ, որի ընթացքում հայերը պահանջեցին Իսրայելի կառավարությունից դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին: Քայլերթը սկսվեց վանքի դռնից, ապա անցավ գլխավոր թիվ 1 ճանապարհով, որից հետո մոտեցավ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուիի կեցավայրին և «Մամիլա» առևտրի կենտոնի փողոցով հասավ Հոպպեի դարպասի հրապարակ: Անտեղ ելութներ հնչեցին հայերեն, անգլերեն և եբրայերեն լեզուներով, որի ավարտին երթը շարունակվեց դեպի վանք»,- գրել է Բաղդասարյանը:
Ադրբեջանը Հայաստանի և Արցախի դեմ կիրառում է իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ: Հոկտեմբերի 1-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարության կողմից Իսրայելում ՀՀ դեսպանը հետ էր կանչվել` խորհրդակցությունների նպատակով: