Արտյոմ Օգանեսյանը հաղթանակը նվիրել է Հայաստանին ու Արցախին
Մինսկում տեղի ունեցած Kold Wars II պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում ռուսաստանցի Արտյոմ Օգանեսյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է ղազախ Ալեքսանդր Ժուրավսկուն: Մենամարտն անցկացվել է միջին քաշային կարգում (70,65 կգ) և ավարտվել 10-րդ ռաունդում:
Հայ բռնցքամարտիկը հաղթանակը նվիրել է Հայաստանին ու Արցախին:
Արտյոմ Օգանեսյանը ծնվել է Մոսկվայում: Նրան է պատկանում WBO Youth World չեմպիոնական գոտին: 2015-ին Օգանեսյանը դարձել է աշխարհի պատանեկան չեմպիոն: Նա մենամարտերում հանդես է գալիս «Արցախ» գրությամբ կիսավարտիքով: