«Ուրարտու» - «Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է
«Ուրարտու» - «Փյունիկ» ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղը հետաձգվել է։ ՀՖՖ-ն նման որոշումը է կայացրել՝ հաշվի առնելով «Փյունիկի» 6 ֆուտբոլիստների մոտ առկա կորոնավիրուսի թեստի դրական արդյունքները, հաղորդում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը:
Հանդիպումը նշանակված էր նոյեմբերի 4-ին՝ ժամը 18։00-ին։ Խաղի անցկացմսն նոր ժամկետները դեռ հայտնի չեն։