Զիդան. «Ինտերի» դեմ հանդիպումը եզրափակիչ է
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է իտալական «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպման մասին:
««Ինտերը» լավ թիմ է, ֆիզիկապես ամուր: Մեզ սպասվում է ևս մեկ ծանր հանդիպում: Դա կլինի եզրափակիչ: Մենք պարտավոր ենք ձգտել վաստակել 3 միավոր: Մեզ համար յուրաքանչյուր հանդիպում եզրափակիչի պես է, և մենք պետք է կենտրոնանանք՝ չմտածելով, թե ինչ կլինի ավելի ուշ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է football-italia-ն:
«Ռեալ» - «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 3-ին: Չեմպիոնների լիգայի նախորդ 2 տուրերում Արքայական ակումբը պարտվել է ուկրաինական «Շախտյորին (2:3) և ոչ ոքի խաղացել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ (2:2): «Ինտերը» 2 խաղերն էլ ավարտել է ոչ ոքի: