Իբրահիմովիչն ակնարկե՞լ է Շվեդիայի հավաքական վերադառնալու մասին (ֆոտո)
Իտալական «Միլանի» 39-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ակնարկել է Շվեդիայի հավաքական հնարավոր վերադարձի մասին:
Իբրահիմովիչն Instagram-ում հրապարակել է Շվեդիայի հավաքականի մարզաշապիկով լուսանկար, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Վաղուց չենք հանդիպել»:
Հիշեցնենք, որ լեգենդար հարձակվողն ազգային թիմում խաղացել է 2001-2016-ը՝ 116 խաղում դառնալով 62 գոլի հեղինակ: Ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը «Միլանի» կազմում անցկացրել է 7 հանդիպում և դարձել 8 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: