Տոտիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Հռոմի «Ռոմայի» լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, hաղորդում է TGCOM24-ը:
Վերջին օրերին 44-ամյա իտալացին ունեցել է բարձր ջերմություն, ինչից հետո հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը դրական է եղել: Տոտիի կին Իլարի Բլազին նույնպես կարող է վարակված լինել, սակայն իտալացի հաղորդավարուհին ախտանիշներ չունի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին կորոնավիրուսի հետևանքով մահացել էր Տոտիի հայրը՝ Էնցո Տոտին, որը 76 տարեկան էր: