Արաքչի. Իրանի առաջարկը կարող է նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Իրանի հատուկ բանագնաց Աբաս Արաքչին ասել է, որ Իրանի պլանը հիմնված է մի շարք միջազգայնորեն ճանաչված սկզբունքների վրա, այդ թվում` ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգման, սահմանների անձեռնմխելիության սկզբունքի, օկուպացիայի դադարեցման, փոքրամասնությունների իրավունքների հարգման եւ տեղահանվածների վերադարձի, փոխանցում է IRNA-ն:
Ադրբեջանի Հանրապետության ITV-ին (հեռուստատեսության սոցիալական ցանց) տված հարցազրույցում Արաքչին բացատրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու Իրանի նախաձեռնությունը: «Իրատեսական հայացք, տարածաշրջանային մոտեցում եւ տարածաշրջանում ազդեցիկ երկրների մասնակցություն. ահա թե որն է Իրանի ծրագրի բովանդակությունը, եւ այս պլանը` տարածաշրջանային գործընկերության շրջանակներում, կոչված է լուծել այս հարցը եւ դրդել երկու կողմերին կատարել իրենց պահանջները»,- ասել է նա:
«Իրանի պլանը հիմնված է մի շարք միջազգայնորեն ճանաչված սկզբունքների վրա, այդ թվում` ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգման, սահմանների անձեռնմխելիության սկզբունքի, օկուպացիայի դադարեցման, փոքրամասնությունների իրավունքների հարգման եւ տեղահանվածների վերադարձի»,- ասել է նա:
«Եթե բոլոր կողմերը բարեխղճորեն գործեն եւ կանխվի տարածաշրջանի սահմաններից դուրս որոշ երկրների միջամտությունը, որոնք ձգտում են ոչնչացնել հարաբերությունները, մենք կկարողանանք արդյունքի հասնել»,- եզրափակել է նա: