Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 18257 դեպք է գրանցվել, մահացել է 238 մարդ
Ռուսաստանի Դաշնությունում COVID-19-ով վարակման նոր դեպքերի թիվն աճել է 18 257-ով` կազմելով 1 655 038, լրագրողներին հայտնել է կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
«Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի 84 մարզերում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման 18257 դեպք, այդ թվում 4585-ը (25.1 տոկոսը)` առանց կլինիկական դրսեւորումների»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հավելվում է, որ համավարակի ամբողջ ընթացքում գրանցվել է հիվանդության 1.655.038 դեպք: Աճի տեմպը 1.1 տոկոս է:
Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում հաստատվել է COVID-19-ով հիվանդների 238 մահվան դեպք, ամբողջ ընթացքում` 28 473 դեպք, լրագրողներին հայտնել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
Անցած օրվա ընթացքում հաստատվել է 238 մահվան դեպք: Համավարակի ամբողջ ընթացքում Ռուսաստանում մահացել է 28 473 մարդ: