ՌԴ ԱԳՆ. Սկանդինավյան խաղաղապահների` Ղարաբաղում տեղակայման գաղափարը պետք է քննարկել հակամարտության կողմերի հետ
Սկանդինավյան խաղաղապահների` Լեռնային Ղարաբաղում տեղակայման գաղափարը, որն առաջարկվել է ԱՄՆ-ի կողմից, պետք է համաձայնեցվի հակամարտության կողմերի հետ: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Պետք է ամերիկացիներին հարցնել, թե որտեղից են այդ առաջարկներն ու գաղափարները: Հնարավոր մեխանիզմների բոլոր անհրաժեշտ պարամետրերը պետք է համաձայնեցվեն հակամարտության կողմերի հետ խորհրդակցություններում»,- ասել է նա: