Politico․ Թրամփը ընտրություններում հաղթելու դեպքում վարչակազմում զանգվածային վերադասավորումներ կկատարի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրորդ ժամկետ վերընտրվելու դեպքում նախատեսում է վարչակազմում զանգվածային վերադասավորումներ իրականացնել։ Պաշտոնանկություններն առաջին հերթին կվերաբերեն այն գերատեսչությունների ղեկավարներին, որոնք կապված են առողջապահության եւ հետախուզության հետ, հայտնում է Politico-ն։
Ըստ պարբերականի աղբյուրների տեղեկությունների՝ կարող են ազատվել ԱՄՆ առողջապահության եւ սոցիալական ծառայության նախարար Ալեքս Ազարը, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնների տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդը, Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջինա Հեսփելը, ինչպես նաեւ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը։
Աղբյուրները հայտնել են, որ կադրային վերադասավորումները չեն առնչվի ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյան Բարին, ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին, ինչպես նաեւ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին։
Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրը պարբերականին հայտնել է, որ վարչակազմն այս պահին կադրային վերադասավորումների վերաբերյալ հայտարարություն կատարելու մտադրություն չունի։
Axios պորտալն ավելի վաղ, իր աղբյուրներին վկայակոչելով, հայտնել էր վերընտրվելու դեպքում Հեսփելին եւ Էսփերին ազատելու Թրամփի ծրագրերի մասին։