Լիբիական Տրիպոլիից Ստամբուլ, ապա Բաքու է տեղափոխվել ուղևորատար հերթական ինքնաթիռը. Инфотека24 (լուսանկարներ)
Fligtradar24 համակարգի օգնությամբ հայտնի է դարձել, որ նոյեմբերի 2-ին, Երևանի ժամանակով 02:55-ի սահմանում լիբիական Տրիպոլիից Թուրքիայի Ստամբուլ քաղաք է ուղևորվել ուղևորատար Airbus A-319-112 ինքնաթիռը, որը պատկանում է լիբիական Wings Airlines LWA100 / YL100 ավիաընկերությանը: Այս մասին գրում է Инфотека24-ը՝ թելեգրամյան իր ալիքում:
Այդ թռիչքից հետո՝ մոտ 03:10-ին Ստամբուլից Բաքու է ուղարկվել Turkish Airlines TK338 / THY8DV ընկերությանը պատկանող Airbus A330-303 ուղևորատար ինքնաթիռը:
Լրատվամիջոցը գրում է, թե ամենայն հավանականությամբ այս չվերթով Լիբիայից Ադրբեջան են տեղափոխվում ահաբեկիչներ Արցախում հայերի դեմ կռվելու համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է ավելի քան 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120-ից ավելի քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։