Լուսաբանիր ճշմարտությունը. հայերը քայլերթով շարժվել են The New York Times-ի դիմաց
Հայ երիտասարդերի ֆեդերացիան Նյու Յորքում երթով շարժվել է դեպի The New York Times-ի խմբագրության շենքի դիմաց` պահանջելով անհապաղ հետաքննել և հետ վերցնել, հերքել The New Yor Times-ի՝ Թուրքիայի բյուրոյի ղեկավար Կառլոտա Գալի՝ Արցախի հակամարտությանն առնչվող հոդվածները:
Երթի մասնակիցները վանկարկում էին՝ «լուսաբանի՛ր ճշմարտությունը», «ասա՛ ճշմարտությունը»: Նրանք ծածանում էին Հայաստանի և Արցախի դրոշները, բարձրացրել են պաստառներ, որոնց վրա գրված են «Կանգնեցրե՛ք թուրքական Հիտլերին», «Խաղաղություն Հայաստանին, Արցախին»:
Հայերն այս ցույցով պահանջել են, որ The New York Times-ը հետաքննի Կարլոտա Գալի պնդումների աղբյուրները, արդյո՞ք նա անաչառ է լուսաբանել հակամարտությունը: