«Առանց մշակույթի մարդիկ պղծում են մարդկանց մշակութային արժեքները։ Թուրքիայի ինքնահռչակ սուլթան Էրդողանը եւ Ադրբեջանի բռնապետական ռեժիմը խրախուսում են նման գործողությունները»․ Սերժ Թանկյան
Հայության համար այս բարդ օրերին աշխարհահռչակ «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն աջակցում է հայրենիքին։ Երաժիշտը տարբեր հարթակներում շարունակում է հետեւորդներին տեղեկացնել ծավալվող իրադարձությունների մասին՝ կոշտ արձագանքելով հակառակորդի գործողություններին, այս կամ այն իրադարձության վերաբերյալ արտահայտում է իր կարծիքը։
Սերժ Թանկյանն իր թվիթերյան էջում այս անգամ անդրադարձել է Լիոնում թուրքերի կողմից վանդալիզմի ենթարկված Հայոց ցեղասպանության հուշարձանին։ Նա վերահրապարակել է գրառում, որին կից գրել է․ «Առանց մշակույթի մարդիկ պղծում են մարդկանց մշակութային արժեքները։ Թուրքիայի ինքնահռչակ սուլթան Էրդողանը եւ Ադրբեջանի բռնապետական ռեժիմը խրախուսում են նման գործողությունները»։