Հրշեջները վերահսկողության տակ են առել Ստամբուլի համալսարանական շենքում բռնկված խոշոր հրդեհը (տեսանյութ)
Հրշեջները վերահսկողության տակ են առել Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետի պատկանող շենքում կիրակի բռնկված կրակը:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով նահանգի վարչակազմի հաղորդագրությանը, համալսարանական հիվանդանոցի տանիքին հրդեհի բռնկման մասին հայտնի էր դարձել տեղի ժամանակով 14:50-ին (երևանյան 15:50):
Նշվում է, որ դեպքի վայրում աշխատող հրշեջ հաշվարկները վերահսկողության տակ են առել կրակը և շարունակում են աշխատանքներ տանել այրվող մակերեսների սառեցման ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ հրդեհի աղբյուրը շինարարական նյութերի բռնկում է եկել շենքի տանիքին: