Երկուշաբթի Իրանի ռազմաօդային ուժերը կսկսեն զորավարժությունների եզրափակիչ փուլը
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերը կսկսեն զորավարժությունների եզրափակիչ փուլը Իսֆահան նահանգում, հաղորդում է Mehr-ը:
Ինչպես հաղորդել է մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն, Fada’eeyan-e Harim-e Velayat 9 անվանումը ստացած զորավարժությունները մեկնարկել են շաբաթ:
«Զորավարժությունների այդ փուլում երկու օրվա ընթացքում կիրականացվեն կործանիչների, ռմբակոծիչների, ծանր եւ կիսածանր տրանսպորտային, վառելիքի լիցքավորման եւ հետախուզական թռչող սարքերի, օդային պարեկային ծառայության եւ ԱԹՍ-ների թռիչքներ»,-հայտարարել է նա: