«Յուվենտուսի» հաղթանակն ու Ռոնալդուի դուբլը (տեսանյութ)
Իտալիայի առաջնության 6-րդ տուրում չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Սպեցիային» եւ առավելության հասավ 4։1 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ կորոնավիրուսից ապաքինված պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը «Յուվենտուսի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 56-րդ րոպեին։
«Յուվենտուսը» 12 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Միլանից» հետ է 4 միավոր։
Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր
«Սպեցիա» - «Յուվենտուս»՝ 1։4 (տեսանյութ)
Տոմազո Պոբեգա, 32 - Ալվարո Մորատա, 14, Կրիշտիանու Ռոնալդու, 59, 76, 11մ, Ադրիեն Ռաբիո, 67