«Ռոմայի» մեկնարկային կազմը
Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Ռոման» կընդունի «Ֆիորենտինային»։
Մայրաքաղաքային թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
«Ռոմա»․ Միրանտե, Մանչինի, Սմոլինգ, Իբանյես, Կարսդորփ, Վերետու, Պելեգրինի, Սպինացոլա, Պեդրո, Մխիթարյան, Ջեկո։
«Ռոմա» - «Ֆիորենտինա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։