Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ նոյեմբերի 1-ի ցերեկը և 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 6-ին սպասվում է անձրև:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-3-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։
«Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում Նոյեմբերի 1-ի ցերեկը և 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 6-ին սպասվում է անձրև:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +21+23:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +15+20,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +15+20,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +20+22,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +15+20,
Լոռիում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +18+22,
Տավուշում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +20+23,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +15+20,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +20+22,
Արարատում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +20+23,
Արմավիրում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +20+23,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +15+20,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +20+23,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +22+25,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +18+21,
Արցախում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +17+21 (հովիտներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+24):