NBA-ի թուրք բասկետբոլիստ․ Էրդողանն է ահաբեկչության նոր դեմքը
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Բոստոն Սելթիքս» ակումբի թուրք խաղացող Էնես Կանտերը քննադատել է Թուրքիայի նախագահ Էրդողանին։
«Ահաբեկչությունն ունի նոր դեմ։ 10 տարում 31 հակամարտություն 10 երկրների (Հունաստան, Ռուսաստան, Կիպրոս, Սիրիա, Լիբիա, Իրաք, Հայաստան, Ֆրանսիա, Սաուդյան Արաբիա, քրդեր) հետ։
Աշխարհը պետք է հասկանա, որ Էրդողանի ռեժիմն է այդ հակամարտությունների հեղինակը, Թուրքիան չէ։ Եկեք կանգնեցնենք այս բռնակալությունը եւ կառուցենք խաղաղ աշխարհ»,- սոցիալական ցանցերում գրել է Կանտերը։
Թուրքիայում Կանտերի հորը 2018 թվականին դատապարտել են 15 տարվա ազատազրկման։ Որդին հոր ազատազրկումը կապում է Թուրքիայի պետության եւ Էրդողանի հասցեին սուր քննադատության հետ։ Էնես Կանտերը զրկվել է Թուրքիայի քաղաքացիությունից եւ շուտով կստանա ԱՄՆ-ի անձնագիր։