Նոյեմբերի 1-ից ԵԱՏՄ-ում կանցնեն տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի ձևակերպմանը
Եվրասիական տնտեսական միության երկրները 2020 թվականի նոյեմբերի 1-ից անցում են կատարում տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի ձևակերպմանը, հաղորդում է Ինտեսֆաքսը:
«Ընդ որում՝ տպագիր ՏՄԱ ունեցող ավտոմեքենաների սեփականատերերը կարող են շարունակել օգտվել այդ փաստաղթղից: Միաժամանակ անձինք իրավունք ունեն դիմել «Էլեկտրոնային անձնագիր» ԲԸ եւ փոխարինել առկա տպագիր անձնագիրը՝ դարձնելով այն էլեկտրոնային: Ընդ որում՝ տպագիր ՏՄԱ-ն կճանաչվի անվավեր»,-պարզաբանել են մաքսային ծառայությունում:
ԷՏՄԱ-ի առկայությունը բավարար պայման է ավտոմեքենան գրանցելու եւ ճանապարհային երթեւեկության համար թույլատրելու համար:
Մաքսային մարմինները սահմանափակվում են միայն գործողությունների իրականացմամբ, որոնք կապված են տրանսպորտային միջոցն ազատ շրջանառության մեջ թույլատրելու, ջարդոնի հավաքագրման վճարները վճարելու եւ տեղեկությունները մաքսային մարմինների Միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգին փոխանցելու հետ: