«Մենք կվերածվենք զինվորների եւ կապրենք մեծ Հայաստանում»․ Ելենա Բորիսենկոն Սեմյոն Պեգովի հետ լուսանկար է հրապարակել
Դերասանուհի Ելենա Բորիսենկոն նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է Սեմյոն Պեգովի՝ «WarGonzo» նախագծի հեղինակի հետ, որն աշխատում է ղարաբաղյան պատերազմի առաջնագծում։ Հրապարակմանը կից դերասանուհին կատարել է հետեւյալ գրառումը․
Գրառումը և լուսանկարը՝ այստեղ:
«Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ասում են ճշմարտությունը. Շնորհակալություն Սեմյոն Պեգով։
Այսօր հրաժեշտ տվեցինք Ադամին։ Մեր հերոսը գնաց ժպիտով։ Կյանքն այլեւս երբեք նույնը չի լինի։ Մենք կվերածվենք զինվորների եւ կապրենք մեծ Հայաստանում»։