Մեքսիկայում ցուցարարներն այրել են Թրամփի խրտվիլակը
Մեքսիկայում ցուցարարներն այրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ սահմանամերձ պարեկային ծառայության գործակալի խրտվիլակը՝ ի նշան ԱՄՆ միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի՝ կոչ անելով ամերիկացիներին չքվեարկել նրա օգտին նախագահական ընտրությունների ժամանակ, հաղորդում է Reuters-ը: Մի քանի տասնյակ միգրանտ ակտիվիստներ մոտեցել են Մեքսիկան եւ ԱՄՆ-ն առանձնացնող պատին Տիխուանա քաղաքում եւ վանկարկել. «Թրամփ, մենք չենք վճարի քո պատի համար», այնուհետեւ՝ այրել են խրտվիլակը:
«Մենք կոչ ենք անում մարդկանց քվեարկել Թրամփի դեմ եւ հույսի օգտին: Բայդենը խոստացել է մեզ հումանիտար միգրացիոն ռեֆորմ, մենք կհետեւենք, որ համոզվենք, որ այս անգամ խոստումն իրականացվի»,-հայտարարել է ակտիվիստներից մեկը: Հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթել է ԱՄՆ նախորդ ընտրություններում՝ խոստնալով կրճատել անօրինական միգրացիան Մեքսիկայից, որին նա մեղադրել է հյուսիս բռնաբարներ եւ մարդասպաններ ուղարկելու մեջ: Թրամփը նաեւ պնդել է, որ սահմանին երկու երկրների միջեւ պատի համար պետք է վճարի Մեքսիկան եւ սպառնացել երկրի նախագահ Մանուել Լոպես Օբրադորին խստացնել Մեքսիկայի հետ սահմանը Կենտրոնական Ամերիկայից միգրանտների համար: