Ավստրիան պարետային ժամ է սահմանում COVID-19-ի պատճառով
Ավստրիան սահմանափակումներ է ներդնում կորոնավիրուսի նոր տեսակի տարածման դեմ պայքարելու համար՝ հայտարարել է կանցլեր Սեբաստիան Կուրցը: Հաղորդում է Reuters-ը:
Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 3-ից և կշարունակվեն մինչև այս տարվա դեկտեմբերի սկիզբը: Միջոցառումները նախատեսում են պարետային ժամ մտցնել տեղական ժամանակով ժամը 20.00-ից 06.00-ն:
Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր գրանցվել է 46 միլիոն դեպք, ապաքինվել է գրեթե 33 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 1,1 միլիոն մարդ: